Tel. +37410 57 60 06

    Առողջությունը մեր կյանքի ամենակարևոր բաղադրիչն է: Մարդիկ, ունենալով առողջական խնդիրներ, չեն կարող ապրել լիարժեք կյանքով, անգամ եթե նրանք ունեն ընտանիք, ընկերներ, և լավ աշխատանք: Հենց այդ պատճառով հարկավոր է հատուկ ուշադրություն հատկացնել առողջության պահպանմանը: Իդեպ, դա հարկավոր է անել դեռևս երիտասարդ տարիքից, քանի որ ժամանակակից ապրելակերպը, որը հիմնականում կապված է համակարգչի հետ, առաջացնում է ողնաշարի հետ կապված խնդիրներ: Զարմանալի է, բայց առողջությանը նվիրված հին արևելյան գրություններում ողնաշարի խնդրին ավելի հաճախ են անդրադարձել, քան գլխի և ուղեղի խնդիրներին: Համաձայն այդ գրությունների տիեզերքից եկող էներգիան մտնում է մեր մարմին որոշակի կետերով և ուղիներով, այնուհետև այդ էներգիան բաշխվում է ամբողջ օրգանիզմով երեք գլխավոր ուղիներով, որոնք կապված են ողնաշարի հետ:

    Ողնաշարի վիչակը ազդում է մարդու ո՛չ միայն ֆիզիկական առողջության վրա, այլ նաև նրա էմոցիոնալ կյանքի, մտավոր կարողության, դժվարությունները հաղթահարելու, անգամ նրա հոգևոր զարգացման վրա:

    Զարմանալի չէ, որ յոգայի տրամաբանությունն այն է, որ մարդը երիտասարդ է այնքան ժամանակ, քանի դեռ ՛՛ճկուն է նրա ողնաշարը՛՛ , և մինչ այսօր դեռ ոչ ոք չի կարողացել հերքել այդ գաղափարը:


Յ Ո Գ Ա


    Սանսկրիտից “յոգա” բառը թարգմանվում է “միացություն”, “ներդաշնակություն”, “միություն” ՝ նկատի է առնվում ֆիզիկական և հոգևոր ներդաշնակութնունը:

    Յոգայով զբաղվելու պատճառները շատ են, բայց մենք կներկայացնենք դրանցից մի քանիսը՝


Ճկունություն

Տարիքի հետ ճկունությունը պակասում է: Քանի դեռ ողնաշարը ճկուն է, մարդը՝ երիտասարդ է: Յոգան օգնում է ողնաշարին պահպանել ճկունությունը, իսկ մարդուն՝ երիտասարդությունը:


Հասանելիությունը

Ցանկացած տարիքում կարելի է սկսել զբաղվել յոգայով:


Բարետեսության և առողջության գրավական

Յոգան օգնում է կարգավորել քաշը: Եթե Ձեր քաշը պակաս է նորմայից, ապա յոգան այն ավելացնում է, իսկ եթե ավել է՝ պակասեցնում է: Եվ բանը նրանում չէ, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության հաշվին է այդ տեղի ունենում, այլ պրակտիկան է փոխում և հոգին, և մարմինը:


Ինչպես դիմահարդարի մոտից

Պրակտիկայի շնորհիվ մաշկը երիտասարդանում է և ձեռք է բերում հատուկ փայլ՝ հավասարվում է գույնը և վերանում են աչքերի տակի շրջանները:


Երկրորդ երիտասարդություն

Տարիքի հետ արյան մեջ մեզ մոտ ավելանում է կորտիզոլի քանակը՝ սթրեսի հորմոնը, իսկ սեռական հորմոնների՝ տոստերոնի և էստրոգենի, քանակը պակասում է: Մեր երիտասարդությունը և գեղեցկությունը անմիջականորեն կապված են դրանց քանակից: Մեզնից է կախված մեր կյանքի տևողությունը և որակը: Յոգան հրաշքներ չի խոստանում, բայց դանդաղեցնում է ծերության ընթացքը:


Կանխում է ալերգիան, ասթման, և բրոնխիտը

Շնչառությունը օրգանիզմը հարստացնում է թթվածնով, քանի որ պրակտիկայում օդը հասնում է թոքերի բոլոր անկյունները: Իսկ դա ասթմայի և բրոնխիտի բուժման հրաշալի թերապիա է: Հանգիստ վարժությունների պրակտիկան կօգնի ալերգիայով հիվանդներին լիաթոք շնչել տարվա բոլոր եղանակներին:


Հիշեցում հիպերտոնիկներին

Յոգայի կանոնավոր պարապմունքների պրակտիկան օգնում է կանխարգելել սրտանոթային հիվանդությունները, նպաստում է արյան շրջանառությանը, որը ապահովում է բոլոր օրգանների կանոնավոր աշխատանքը: Ասանաները(վարժություններ յոգայում) բարերար են ազդում սրտի աշխատանքի վրա և իջեցնում են արտերիալ ճնշումը:


Մի խոսքով, յոգան՝ դա ճանապարհ է դեպի առողջություն և երիտասարդություն:


Մեր ստուդիայում Ձեզ սպասում են բարեհամբույր և փորձառու հրահանգիչ, հարմարավետ պայմաններ (լավ օդափոխում, հարմարավետ լոգարաններ, ժամանակակից հարդարանքով դահլիճ), և , ամենակարևորը, մաքրություն և հարմարակեցություն:


Ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր ֆիտնես ակումբում:


Յոգան դա այն չէ, որը քեզ տալիս է երջանկություն,
դա այն է, որը քեզ կտա ազատություն, որպեսզի դու ընտրես երջանկություն: