Tel. +37410 57 60 06

Առողջությունը մեր կյանքի ամենակարևոր բաղադրիչն է: Մարդիկ, ունենալով առողջական խնդիրներ, չեն կարող ապրել լիարժեք կյանքով, անգամ եթե նրանք ունեն ընտանիք, ընկերներ, և լավ աշխատանք: Հենց այդ պատճառով հարկավոր է հատուկ ուշադրություն հատկացնել առողջության պահպանմանը: Իդեպ, դա հարկավոր է անել դեռևս երիտասարդ տարիքից, քանի որ ժամանակակից ապրելակերպը, որը հիմնականում կապված է համակարգչի հետ, առաջացնում է ողնաշարի հետ կապված խնդիրներ: Զարմանալի է, բայց առողջությանը նվիրված հին արևելյան գրություններում ողնաշարի խնդրին ավելի հաճախ են անդրադարձել, քան գլխի և ուղեղի խնդիրներին: Համաձայն այդ գրությունների տիեզերքից եկող էներգիան մտնում է մեր մարմին որոշակի կետերով և ուղիներով, այնուհետև այդ էներգիան բաշխվում է ամբողջ օրգանիզմով երեք գլխավոր ուղիներով, որոնք կապված են ողնաշարի հետ:

Ողնաշարի վիչակը ազդում է մարդու ո՛չ միայն ֆիզիկական առողջության վրա, այլ նաև նրա էմոցիոնալ կյանքի, մտավոր կարողության, դժվարությունները հաղթահարելու, անգամ նրա հոգևոր զարգացման վրա:

Զարմանալի չէ, որ յոգայի տրամաբանությունն այն է, որ մարդը երիտասարդ է այնքան ժամանակ, քանի դեռ ՛՛ճկուն է նրա ողնաշարը՛՛ , և մինչ այսօր դեռ ոչ ոք չի կարողացել հերքել այդ գաղափարը:


ՖԻՏՆԵՍ


Անգլերենում fitnes բառը առաջացել է to fit բայից: Այն նշանակում է ունենալ լավ կազմվածք, լինել առողջ: Ֆիտնեսի գաղտնիքը արդյունքներին հասնելը չէ սպորտում, այլ առողջ ապրելակերպ վարելն է: Ֆիտնեսը` տարիներ աշխատող մասնագետների փորձն է` բժիշկների, հոգեբանների, մարզիչների և այլն: Ֆիտնեսի հիմնական նպատակն է դարձնել ձեր կյանքը վառ և ուրախ, քանի որ այդպիսի վարժությունների ժամանակ մարդու մոտ առաջանում է հոգևոր ներդաշնակություն: Բացի այս ամենից ֆիտնեսը դա էստետիկա է, որը ստիպում է ապրել պայծառ ու ակտիվ կյանքով, զբղվել արվեստով, լսել երաժշտություն, պարել և այլն:


Պիլատես


Պիլատեսը՝ դա վարժությունների համալիր է, որոնք ամրացնում են մարմնի մկանները և ուղղում: Այդ վարժությունների սիստեմը մշակվել է հարյուրից ավել տարիներ առաջ ամերիկացի սպորտային մասնագետ Իոզեֆ Պիլատեսի կողմից վիրավոր զինվորների վերականգնողական բուժման համար: Այդ սիստեմի մեջ սեռական և տարիքային սահմանափակումներ չկան: Պիլատեսը բարերար ազդում է մկանների ընդհանուր տոնուսի վրա, զարգացնում է շարժումների կոորդինացիան, լավացնում է ճկունությունը և պակասեցնում է սթրեսը: Եթե դուք զբաղվում եք պիլատեսով՝ Ձեր շարժումները կլինեն գեղեցիկ և նրբագեղ, և դուք միշտ կլինեք ֆիզիկական և հոգեբանական լավ վիճակում:


Պիլատեսը՝ դա եզակի և էֆեկտիվ վարժությունների սիստեմ է, որը ուղղված է՝


• ձգմանը , մկանների տոնուսի բարձրացմանը և ամրացմանը
• ազատում ավել քաշից,
• նրբագեղ շարժումների ձեռք բերում,
• ճկունության զարգացում և հավասարակշռության զգացում,
• մարմնի և գաղափարի ներդաշնակության ձեռք բերում,
• սթրեսի և հոգնածության հանում,
• դիմացկունության բարձրացում,
• ուղեղի աշխատանքի լավացում,
• սլացիկ կառուցվածքի կերտում,
• էներգիայի ավելացում, տրամադրության և ինքնազգացողության լավացում,
• առողջության ամրապնդում.


Պիլատեսը՝ դա ճանապարհ է դեպի առողջություն և ներդաշնակություն:


Մեր ստուդիայում Ձեզ սպասում են բարեհամբույր և փորձառու հրահանգիչ, հարմարավետ պայմաններ (լավ օդափոխում, հարմարավետ լոգարաններ, ժամանակակից հարդարանքով դահլիճ), և , ամենակարևորը, մաքրություն և հարմարակեցություն:


Ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր ֆիտնես ակումբում: