Tel. +37410 57 60 06
Հայաստանը` հնագույն քաղաքակրթության երկիր է, իսկ հայ ժողովուրդը` հնագույն ժողովուրդներից է, բնակվել է լայնատարածք լեռնային գոտում, որի անունն է Հայկական Լեռնաշխարհ:
Մեր երկիրը հիշատակվում է Աստվածաշնչում որպես Նոյի ընտանիքի հանգրվան։ Հայերը պատկանում են արմենոիդների տիպի ռասսայական խմբերի շարքին: Հնագույն Հայաստանի տարածաշրջանը ասորիները անվանում էին “ Նաիրի աշխարհ” (14 դար մ.թ.ա.), այնուհետև Ուրարտույի հզոր թագավորություն (VI-Vդդ. մ.թ.ա.). Ալեքսանդր Մակեդոնացու օրոք, տարածքները, որոնք բնակեցվել էին հայերով , բաղկացած էին երեք առանձին մարզերից` Մեծ Հայք, Ծոփք և Փոքր Հայք: Տիգրան Մեծ թագավորի օրոք Մեծ Հայքը ընդարձակեց իր տարածքները` Փոքր Կովկասից մինչև Պաղեստինի սահմանները: Հայաստանի արագ ընդլայնումն պարզ ցույց տվեց, թե որքան մեծ է Հայկական Լեռնաշխարհի ռազմավարական նշանակությունը: Այդ պատճառով է պայմանավորված հայոց հողերի մշտական մասնատումները այլ հզոր կայսրությունների կողմից։
301 թվականին Հայաստանը առաջինը որդեգրեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, դարերի միջով մինչ մեր օրերը հասցրեց քրիստոնեական պատվիրանները։
Որքան էլ սփռում էր ճակատագիրը հայ ազգին ամբողջ աշխարհով, յուրաքանչյուր հայի համար փոքր հայրենիքն էր իր ընտանիքը, որտեղ սրբությամբ պահպանվում են ազգային ավանդույթները։ Ընտանիքի ստեղծմանը հայերը վերաբերվում են մեծ պատասխանատվությամբ:
Մեծ կարևորություն են տալիս ընտրյալի ծագմանը, արմատներին: Հայ ընտանիքում, հնուց ի վեր, մեծ դեր է խաղացել հայ կինը` ընտանիքի մայրը: Ժամանակակից հայ կինը հանդիսանում է լավ տնային տնտեսուհի, հոգատար մայր, որը միշտ ծառայում է իր ամուսնուն որպես հենարան, աջակից և միաժամանակ նա գեղեցիկ և հմայիչ է, կրթված, իմաստուն և մեծ հաջողությանների է հասնում աշխատանքում: