Tel. +37410 57 60 06
Մեր գործակալությունը համալրված է բարձրակարգ մասնագետներով, որոնց նպատակն է օգնել Ձեզ ճիշտ ընտրություն կատարել՝ ստեղծել ընտանիք։
• Ապահովելով խիստ գաղտնիությունը, մենք չենք տեղադրում Ձեր լուսանկարները մեր կայքում:
• Անհրաժեշտության դեպքում և Ձեր ցանկության համաձայն մենք տրամադրում ենք մասնագետ-հոգեբանի ծառայությունները։
• Եթե դուք բնակվում եք արտասահմանում, ապա կայքում գրանցվելուց հետո, մեր աշխատակիցները կկապնվեն Ձեզ հետ SKYPE-ի միջոցով զրույց կազմակերպելու նպատակով, և զրույցից հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվեն այն անձանց լուսանկարները և անկետաները, որոնց տվյալները համապատասխանում են Ձեր սպասումներին: Ընտրություն կատարելուց հետո, Դուք կարող եք այցելել Հայաստան թեկնածուների հետ հանդիպելու և վերջնական ընտրություն կատարելու նպատակով: Մենք կօգնենք Ձեզ հանդիպումները կազմակերպելու հարցում:
• Հայաստանում բնակվող անձինք տվյալ կայքում գրանցվելուց հետո կհրավիրվեն մեր գրասենյակ հարցազրույցի։
Մեզ դիմում են տարբեր տարիքի և տարբեր ոլորտներում աշխատող անձինք, որոնց միավորում է մեկ նպատակ` կազմել ամուր ընտանիք և բացահայտել երջանկության գաղտնիքը։ Մեր գործակալության նպատակն է` գոհացնել յուրաքանչյուր այցելուին: