Tel. +37410 57 60 06
Երջանկություն… Յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում այն։ Եվ յուրաքանչյուրը ուզում է տեսնել երջանկության փոքրիկ կղզի իր ընտանիքում։ Ոչինչ չի կարող փոխարինել ջերմության, հոգատարության ու նեցուկի այն զգացումը, որ պարգևում են միմյանց սիրող և հարազատ մարդիկ։ Մենք շրջապատված ենք տասնյակ ու հարյուրավոր մարդկանցով, և որքան կարևոր է տեսնել, նկատել նրանց մեջ այն մեկին, որի հետ կարող ես կիսել ուրախությունն ու տխրությունը, դաստիարակել երեխաներին, ուրախանալ, լսելով թոռնիկների խինդը։
Մեր ամուսնական գործակալությունը կօգնի Ձեզ գտնել երջանկությունը, չէ որ այն կոչվում է «Secret of Happiness» (Երջանկության գաղտնիքը)։ Գործակալության հիմնադիրները՝ ամուսինները Իլոնա Բաղիշյանը և Արթուր Թումանյանը, արդեն բացահայտել են իրենց երջանկության գաղտնիքը: Նրանք երկար տարիներ միասին են, մեծացնւմ են երկու հրաշալի բալիկներ և օգնում են մարդկանց գտնել իրենց երկրորդ կեսին: Չէ, որ միայնակ մարդը չի կարող երջանիկ լինել: Չկա ոչինչ սարսափելի միայնակությունից: Երջանիկ հասարակութունը բաղկացած է երջանիկ մարդկանցից:
Շնորհիվ «Secret of Happiness» ամուսնական գործակալությանը գտել են երջանկութունը, ստեղծել են ընտանիքները և բալիկներ են ունեցել բազմաթիվ մարդիկ: Մեր գործակալության գլխավոր հատկանիշներն են՝ ծառայությունների բարձր որակ, անհատական մոտեցում յուրաքանչյուր այցելուին և ամենագլխավորը՝ խիստ գաղտնիության ապահովումը։ Մեր աշխատանքային անձնակազմի նպատակն է օգնել Ձեզ գտնել այն մեկին, որը կդառնա Ձեր կյանքի ընկերը։

Եվ հիշեք՝ պառկած քարի տակ ջուր չի հոսի։ Փորձված է: Մենք սպասում ենք Ձեզ: